National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.05.2021
ԱԺ ամբիոնից Տիգրան Հակոբյանը ներկայացրեց ՀՌՀ-ի 2020-ի գործունեության մասին տարեկան հաղորդումը
1 / 10

Ազգային ժողովը մայիսի 26-ի   նիստում քննարկեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ 2019 եւ 2020 թվականներին ՀՀ իշխանությունները հավատարիմ են մնացել իրենց հռչակած սկզբունքներին եւ ստանձնած պարտավորություններին: 2020 թվականի ընթացքում Կառավարության կողմից հեռարձակողների խմբագրական եւ կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների  արտահայտման իրավունքի սահմանափակման, հեռարձակողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ    հանձնաժողովը  էական նշանակություն ունեցող բողոքներ չի ստացել:

Ստացված բողոքների մեծ մասը վերաբերել է լրագրողների կողմից դիմակ կրելու պահանջին: